Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱՊՐԵՍՈՎ

Կինոօպերատոր

6 օգոստոս, 1972 - 20 նոյեմբեր, 2018

Ծնվել է Բաքվում: 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան՝ փրկվելով ջարդերից։ Աշխատանքի անցնելով «Ա1+» հեռուստաընկերությունում` 1992թ. գործուղվել է Արցախ, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով ազատագրական պայքարի ընթացքը։ Եղել է «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Տաքսի «Էլի լավ ա»» (2009թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Երեք ընկեր» (2009թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.) և այլ ֆիլմերի օպերոտորը։ Որպես ռազմական լրագրող մասնակցել է նաև «Մի վախեցիր» (2007թ.) ֆիլմի ռազմական տեսարանների նկարահանումներին: Աշխատել է նաև տարբեր հեռուստաընկերություններում՝ որպես օպերատոր, պրոդյուսեր: Մահացել է Մոսկվայում: