
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Ծնվել է 1983թ. մարտի 26-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռն է: 2000-06թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում: 2004թ-ից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների։ Եղել է մի շարք ցուցահանդեսների և նախագծերի կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ, որոնցից են՝ թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես նվիրված «Շորժա» հանգստյան տան 35-ամյակին, Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակած «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» կատալոգին նվիրված ցուցահանդես, 1998-2013թթ մի շարք տիկնիկային և բացօթյա տոնախմբություններ, «Այո երեխաներին» համաշխարհայաին շարժում և այլն: Վավերագրական ֆիլմերից են՝ «Սուրեն Սաֆարյան» (2006թ.), «Ուսուցիչն ու աշակերտը» (2009թ.), «Շորժա. գույնի և գեղեցկության հանգրվանը» (2010թ.): Մասնակցել է մի շարք միջազգային խմբակային ցուցահանդեսների Բեռլինում, Փարիզում, Թբիլիսիում, Պեկինում, Մոսկվայում, Ֆլորենցիայում, Աշխաբադում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2006թ., 2016թ.), Լյուբլյանայում (2010թ.), Բուդապեշտում (2012թ.)։ 2008թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002թ-ից՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009թ-ից՝ Մոսկվայի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ, 2010թ-ից՝ աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ 2010թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահը, 2013թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: Արժանացել է մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսում՝ առաջին մրցանակին։ 2018թ. Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում ընտրվել է նկարիչների միության նախագահ: