Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՆԱՐԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հաղորդավար, երգչուհի

Ծնվել է 1996թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում: Օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դուստրն է, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Սարգսյանի կինը: 2002-11թթ սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: 2014թ. ավարտել է Երևան Հ.Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցը: Չորս տարեկանից, որպես միմանսի դերասան, խաղացել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարբեր ներկայացումներում: Հաճախել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց: 2006-11թթ երգել է «Սպեղանի» երգչախմբում: Մասնակցել է տարբեր մրցույթների ու փառատոների Հայաստանում և արտերկրում: 2014-18թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Եղել է հանդիսավար մի շարք միջոցառումներում և համերգային երեկոներում: 2018թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Առավոտ լուսո» հաղորդման հաղորդավար: