
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ԱՐԱ ԱՐԾՐՈՒՆԻ

31 օգոստոս, 1932 - 29 հոկտեմբեր, 2018
Ծնվել է Բեյրութում: Գրել է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին»,«Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ 1969-72թթ եղել է «Ազդակ»-ի մշակութային ուրբաթօրյա էջի պատասխանատուն։ Հեղինակել է բեմադրված կամ հրատարակված թատերգություններ, այդ թվում՝ «Վահագն» (1976թ.), «Միալար երաժշտություն» (1971թ.), «Ես զոհ, ես դահիճ» (1993թ.), «Մժեղը», «Անավարտ վեպ» (2006թ.), «Խոզակը», «Ողջույն» (2006թ.), «Պահածոյի տուփերը» (2006թ.), «Ծառերը ծաղկել են, Մարիո» (2008թ.), «Բարի լույս, պարոն Մաթևոս», «Ո՞վ է բախում դուռը», «Թատերգություններ» (2 հատոր, 2010թ.), «5 թատերգություններ» 2012թ., «Ծուէնները» (2017թ.)և այլն: Նրա գործերը բեմադրվել են աշխարհի մի շարք հայաշատ քաղաքներում (Երևան, Տորոնտո, Մոնրեալ և այլն)։ Հրատարակվել են նաև նրա «Ծովինար» վեպը, «Սպիներ», «Հերցոֆ» վիպակները, «Վիրավոր ծիծեռնակը» պատմվածքների ժողովածուն (1969թ.), «Եղեռնի հետքերով» հրապարակագրական աշխատանքը (1972թ.): 2012թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2005թ. արժանացել է «Վ. և Վ. Ճերեճեան թատերգության մրցանակ»-ի, 2006թ.՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Գևորգ Միլիտինեցի» գրական մրցանակի, 2010թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, 2017թ.՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Բեյրութում: