Սահակ Պրոնյան

Մանկավարժ, եկեղեցական գործիչ

Գևորգ Մեսյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Արամ Ալբան

Լուսանկարիչ

Ղևոնդ Տայան

Երաժշտագետ

Կարեն Քալանթար

Կինոգետ, լրագրող

Սուրեն Նազարյան

Քանդակագործ

Մարատ Վարժապետյան

Կինոռեժիսոր

Նորայր Ադալյան

Արձակագիր, դրամատուրգ

Դավիթ Խանջյան

Դիրիժոր, կոմպոզիտոր

Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք

Ալեք Քեշիշյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Արթուր Մանուկյան

Դերասան, երգիչ

Նորա Գրիգորյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՖՐԵԴ ԱՖՐԻԿՅԱՆ

Ճարտարապետ

25 մարտ, 1937 - 13 հոկտեմբեր, 2018

Ծնվել է Հայաստանի Արթիկ քաղաքում: 1955-61թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում։ 1961-2003թթ աշխատել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտում նախ որպես ճարտարապետ, ապա՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1963թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Մեծ ներդրում է ունեցել հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների ասպարեզում։ 1984թ. նրա հեղինակությամբ հրատարակվել է «Տառարվեստ» ալբոմը, որը պարունակում է 120 հայկական գեղարվեստական տառատեսակներ։ 2011թ. հրատարակվել է նրա դասական և կանոնական համակարգերի հայկական տպագրական տառատեսակների 200 շրիֆտներ պարունակող «Հայգիր» կատալոգը։ Գեղարվեստականորեն ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուները։ Իրականացրել է հետևյալ հեղինակային նախագծեր՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) Արագած փողոցի բնակելի տներն ու դրանց կառուցապատումը, Լենինականի տեքստիլ կոմբինատի վարչական շենքը, Լենինականի ծածկած շուկան, Ծաղկաձորի ու Իջևանի պիոներ ճամբարները, Մեծամորի ու Կամոյի (այժմ՝ Գավառ) մշակույթի պալատները, Մասիսի գեղագիտության կենտրոնը, Աբովյանի ստորգետնյա երկդահլիճ կինոթատրոնը, Ապարանի մայրուղուն առընթեր Հայաստանում գրերի գյուտի 1500-ամյակին նվիրված «Հայոց այբուբենի հուշարձան»-ը և այլն: Հեղինակել է կառավարական երեք մեդալներ՝ «Մարտական ծառայության համար», «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Նրա հեղինակային գրքերից են՝ «Տառարվեստ։ Հայկական գեղարվեստական տառատեսակների 120 տախտակ» (1984թ.), «Աֆորիզմներ» (1995թ.), «Պոեմ էակի» (2000թ.), «Օրհներգումն արեգական» (2000թ.), «Մարդ միսթիկական» (2007թ.), հայկական նոր տպագրական տառատեսակների «Հայգիր» կատալոգը (2011թ.): Ձևավորել է Պ.Սևակի 6 հատորյակը (1972թ.), Հ.Թումանյանի «Лирика» (1982թ.), Գ.Բրուտյանի «Փիլիսոփայությունը երկխոսություններում» (1985թ.), Գ.Նարեկացու «Книга скорбных песний» (1984թ.), Ջ.Կիրակոսյանի «Геноцид армян во время османской империи» (1982թ.), Ռ.Մելիքյանի «Զմրուխտ» և այլ գրքեր: Արժանացել է մի քանի մրցանակների, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար