Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԴՈՆ ԱՍԿԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր, լուսանկարիչ

10 հուլիս, 1949 - 6 հոկտեմբեր, 2018

Ծնվել է Ստեփանակերտում: 1967թ. Մոսկվայում ուսուցանել է պատմություն և արվեստ, եղել է ռեժիսորի օգնական, ֆիլմերի քննադատ, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1973թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1975թ. երկու տարով աքսորվել է Սիբիր՝ խորհրդային բանակում ծառայությունից հրաժարվելու համար, 1978թ. ԽՍՀՄ-ից արտաքսվել է Արևմտյան Գերմանիա, որտեղ էլ կնոջ՝ Մարգարիտի հետ ստեղծել է «Մարգարիտ Ոսկանյան» կինոընկերությունը։ Հայաստանի անկախությունից հետո վերադարձել է հայրենիք և սկսել նկարահանել ֆիլմեր: Նրա ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր հեռուստաընկերություններով։ Հեղինակել է «Վտանգավոր լույս» գիրքը։ Լուսանկարների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում, որտեղ ներկայացրել է 1969թ-ից Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում և շատ այլ վայրերում կատարած աշխատանքներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երևանում և այլուր։ Կինոռեժիսորի գործերից են՝ «Արջը» (1984թ.), «Կոմիտաս» (1988թ.), «Լեռնային Ղարաբաղ» (1988թ.), «Ավետիք» (1992թ.), «Փարաջանով» (1998թ.), «Երաժիշտները» (2000թ.), «Հին հռոմեական ճանապարհին» (2001թ.), «Արարատ. 14 տեսանկյուն» (2007թ.), «Հայրիկ» (2008թ.) և այլն: 1988թ. արժանացել է Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալի («Կոմիտաս» ֆիլմի համար), 2004թ.՝ «Ոսկե տեսախցիկ» մրցանակի՝ միջազգային «Արտ» կինոփառատոնում վաստակի համար: Արժանացել է նաև Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակի, այլ կինոփառատոների մեդալների ու դիպլոմների: Մահացել է Բեռլինում: