Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1990թ. հունիսի 18-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում: 2007թ. ավարտել է Ֆ.Վերֆելի անվան միջնակարգ դպրոցը: 2002-07թթ սովորել է Էջմիածնի Կոմիտասի անվան թիվ 2-րդ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, 2006-07թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողություն նախապատրաստական բաժնում, 2007-11թթ՝ նույն կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մեներգեցողություն բաժնում, 2011-13թթ՝ նույն բաժնի մագիստրատուրայում: 2015թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի բարձրագույն վարպետության դասընթացներ կուրսերը: Ուսումնառության ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների, արժանացել տարբեր կարգի մրցանակների: 2009թ. արժանացել է Գյումրիի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ մրցանակին, 2013թ.՝ նույն մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակին, 2016թ.՝ Տաթևիկ Սազանդարյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 2017թ. Գերմանիայում մասնակցել է «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել դիպլոմի: Նույն թվականին Բեռլինի Լիխտեմբերգ շրջանի «Փրկչի» տաճարում «Օպերա Վիվա» քառյակով ունեցել է մենահամերգ: 2009-12թթ աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնին կից երգչախմբում որպես մեներգչուհի, 2013-15թթ՝ Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում: 2015թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես օժանդակ կազմի դերասան: Նույն թվականից հանդիսանում է «Օպերա Վիվա» քառյակի մեներգչուհի, որի շրջանակներում մասնակցություն է ունեցել բազմաթիվ պետական և ոչ պետական միջոցառումներին, համերգային ծրագրերին, հեռուստատեսային հաղորդաշարերին։
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար