
Գաբրիել Պատկանյան
Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար
Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան
Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան
Փորագրիչ

Կոնստանտին Խուդաբաշյան
Ճարտարապետ

Նադեժդա Սիմոնյան
Կոմպոզիտոր

Աստղիկ Քամալյան
Երգչուհի

Ալեքսեյ Պապովյան
Քանդակագործ

Արարատ Հակոբյան
Պատմաբան

Արա Մաթևոսյան
Դերասան

Գետիկ Բաղդասարյան
Քանդակագործ

Հելեն Սեգարա
Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան
Մարզական մեկնաբան

Անդրանիկ Աբովյան
Բալետի արտիստ
ԴԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: Ավարտել է Երևանի ձայնի պահպանման հատուկ երաժշտական դպրոցը, որից հետո շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի վոկալ բաժնում: Ավարտել է նաև կոնսերվատորիայի նույն բաժնի ասպիրանտուրան: 2009թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Վ.Ա.Մոցարտի «Դոն Ջիովաննի» (Դոննա Էլվիրա), «Կախարդական սրինգ» (Պապագենա, Առաջին տիկին), Ջ.Վերդիի «Աիդա» (Քրմուհի, Աիդա), «Տրուբադուր» (Ինեսս, Լեոնորա), «Տրավիատա» (Անինա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Վ.Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միկաելա), Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (Նատաշա Ռոստովա), Ֆ.Հայդնի «Դեղագործը» (Վոլպինո), Ջ.Պուչչինիի «Ջաննի Սկիկկի» (Նելլա), «Քույր Անժելիկա» (Անժելիկա), Գ.Դոնիցետտիի «Պողիկտոս» (Պաոլինա) և այլն: Մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների, արժանացել մրցանակների: 2015թ. Երևանում արժանացել է Արվեստի իրականացման համաշխարհային ասոցիացիայի 1-ին միջազգային փառատոն-մրցույթի Գրան Պրիի: