Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ԱՐՎԻՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

Ծնվել է 1979թ. հունիսի 27-ին, Թեհրանում։ Սովորել է Թեհրանի Արվեստի պետական համալսարանի գրաֆիկայի բաժնում: 2001թ. տեղափոխվել է Հայաստան, որտեղ 2008թ. ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 14 տարեկան հասակից, Թեհրանում, զուգահեռ գրաֆիկ-դիզայնի հետ լուսանկարչությունը շարունակել է որպես մասնագիտություն։ 2005թ. հիմնադրել է «Արվին Քոչարյան Փրոդաքշնս» ընկերությունը։ Համագործակցել է բազմաթիվ երգիչ-երգչուհիների, դերասանների, մի շարք կազմակերպությունների և մեծ ընկերությունների հետ։ 2009թ-ից ստեղծել է իր «Միստիկուս» գեղարվեստական լուսանկարչության խորագիրը, որը անդրադառնում է մարդկանց ներքին աշխարհի մելանխոլիկ, հոգեկան ու էմոցիոնալ աշխարհին ու ժամանակակից լուծումներով դա լուսանկարի միջոցով ներկացնում է հանրությանը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Գերմանիաում ու ԱՄՆ-ում։ Եղել է մի շարք նախագծերի և հեռուստատեսային հաղորդումների ժյուրիի անդամ: