Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 2000թ. օգոստոսի 29-ին, Երևանում: 2006-10թթ սովորել է Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում: 2010թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժին: 2014թ. մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ դասական պար անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակին: 2016թ. մասնակցել է Ռուսաստանի Պերմ քաղաքում կայացած «Արաբեսկ» մրցույթին, ապա՝ հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակին: 2017թ. մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ տեղերին: Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակին: 2018թ. Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ և անցել մեկշաբաթյա փորձաշրջան՝ հրավիրվելով աշխատանքի: 2018թ. մասնակցել է նաև Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը: 2014թ-ից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար