Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՆՆԱ ՔԱԼԱՇՅԱՆ

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1994թ. օգոստոսի 6-ին, Երևանում։ Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի քույրն է, պարող, պարուսույց Ասատուր Քալաշյանի կինը: 2000-04թթ սովորել է «Երևան» ստուդիայում, 2001-09թթ՝ Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2009-13թթ՝ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջում, որն ավարտելով ստացել է հագուստի մոդելավորողի մասնագիտության որակավորում։ 2003-08թթ սովորել է «Բարեկամություն» պարի պետական համույթին կից ստուդիայում։ 2008-09թթ հանդես է եկել «Բարեկամություն» պարի պետական անսամբլում որպես պարուհի, 2009թ-ից հանդիսանում է անսամբլի մենապարուհի։ 2018թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը։ 2010-15թթ եղել է «Ինտեր Դանս» պարային համույթի փորձավար և մենապարուհի։ 2014թ-ից հանդիսանում է «Քալաշյան» պարային դպրոցի գլխավոր փորձավարուհի։ Հանդես է եկել «Ճանապարհ», «Սիրեցի, յարիս տարան», «Նոկտյուրն», «Սուսերով պար», «Հերոսական բալլադ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ), «Մաուգլի» (Եղնիկ), «Իսպանական», «Լա Բոհեմ», «Միստեր և Միսիս Սմիթ», «Հանդիպում», «Հիվանդասենյակ N» և այլ պարային բեմադրություններում։ 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: