
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ՍՎԵՏԼԱՆԱ ԿՈԼՈՍԱՐՅԱՆ

Ծնվել է 1939թ. հունվարի 24-ին, Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում: 1956-57թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում, 1960-63թթ՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, 1963-67թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1965թ-ից ավելի քան 17 տարի աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի: Նրա խաղացանկում են եղել տարբեր դարաշրջաններում ստեղծագործած կոմպոզիտորների ոճական ամենատարբեր արտահայտության դերերգեր, որոնց կատարման մեջ նա յուրովի է հանդես բերել իր արտիստական անկեղծ խառնվածքը: Հանդես է եկել արևմտաեվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների հեղինակած մի շարք օպերային ներկայացումներում, որոնցից են՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքայելա), Ջ.Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Պարահանդես-դիմակահանդես» (Տիբո), «Դոն Կարլոս» (Մունետիկ), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտա), Ռ.Լեոնկավալլոյի «Պայացներ» (Նեդդա), Ջ.Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (Բատերֆլայ), «Բոհեմ» (Միմի), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա), «Պիկովայա դամա» (Լիզա), «Իոլանտա» (Իոլանտա), Գ.Արմենյանի «Խորտակում» (Նազիկ) և այլն: 1977թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1998-2017թթ եղել է մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչը (1997թ-ից՝ պրոֆեսոր): 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: