Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՆՆԱ ՎԵՔԻԼՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1983թ. հունիսի 18-ին, Երևանում։ 1992-2001թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 2001թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասանուհի։ Զուգահեռաբար, 2001-06թթ ուսանել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի բաժնում՝ իրավագետ-միջազգայնագետի մասնագիտությամբ։ Հետագայում աշխատել է «Լեքս Փարթներս» ՍՊԸ-ում որպես իրավաբան, ինչպես նաև «Ապագա» վերլուծական շաբաթաթերթում՝ որպես «Իրավունք» բաժնի լրագրող։ 2004թ-ից մենապարերով և գլխավոր դերերով հանդես է եկել ինչպես բալետային, այնպես էլ օպերային ներկայացումներում։ Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Ռոզիտա, Մերսեդես), իսպանական ժողովրդական «Լորկիանա» (Սոլեդադ), Գոթան Փրոջեքթի «Լա Ռեվանչա Դել Տանգո», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» (Զոբեիդա, Շեհերազադ թագուհի, պա-դե-դե), Ց.Պունիի «Էսմերալդա» (Էսմերալդա, հատված),  Ա.Տիգրանյանի «Անուշ» (Հարս), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Գնչուհի), Շ.Ազնավուրի «Լա Բոհեմ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Թունիսում, Քաթարում, Սանկտ Պետերբուրգում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար