ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բեմադրիչ

27 սեպտեմբեր, 1907 - 8 հուլիս, 1957

Կիմիկ Հովհաննիսյան

Ծնվել է Դոնի Ռոստովում: Կրթությունն ստացել է Թիֆլիսում: 1929թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել նախ Լուսժողկոմատում, ապա նշանակվել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն: Եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) պետական թատրոնի, 1932-33թթ՝ Երևանի կոնսերվատորիայի տնօրենը: 1935թ. գործուղվել է Մոսկվա՝ Մեծ թատրոնում որակավորվելու: 1936թ. ընդունվել է կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, միաժամանակ եղել է Մոսկվայի հայկական մշակույթի տան տնօրենը: 1939թ. Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականության տասնօրյակի նախապատրաստման օրերին հրավիրվել է Երևան և նշանակվել օպերայի և բալետի թատրոնի տնօրեն: Բեմադրել է Ա.Սպենդիայանի «Ալմաստ» օպերան, որը հետագայում ավելի քան երկու տասնամյակ ցուցադրվել է նրա բեմադրությամբ: Գրել է Ա.Խաչատրյանի «Երջանկություն» բալետի լիբրետոն: 1957թ. նշանակվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար