ՕՊԵՐԱ ՎԻՎԱ

Վոկալ քառյակ

Ալին Գոյան` սոպրանո
Հասմիկ Հարությունյան` սոպրանո
Արտակ Մելքոնյան` տենոր
Խաչիկ Բեկյան` բաս

Քառյակը հիմնադրվել է 2015թ. հուլիսի 9-ին, Երևանում: Մասնակցել է բազմաթիվ պետական և ոչ պետական, քաղաքային գլխավոր միջոցառումների, հեռուստատեսային նախագծերի, ելույթներով հանդես է եկել Արցախում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնակցել է մրցույթ-փառատոների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: 2017թ. գարնանը քառյակը Գյումրիում մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով «Գրամ Պրի» մրցանակի, որից հետո Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթով հանդես է եկել «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտում՝ կատարելով Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը: Նույն երգով քառյակը հանդես է եկել նաև Երևանում կայացած Շառլ Ազնավուրի հոբելյանական երեկոյին, որին ներկա էր անձամբ շանսոնյեն: 2017թ. քառյակը մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցել է «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնին: Մենահամերգով հանդես է եկել նաև Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» տաճարում՝ կատարելով հայկական և արտասահմանյան ստեղծագործություններ: Աշնանը Կրասնոդարի Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հրապարակում մասնակցել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար