
Հովհաննես Հոլով
Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ
Գեղանկարիչ

Նիկողայոս Փուղինյան
Դրամատուրգ

Հմայակ Հակոբյան
Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով
Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Ալեքսանդր Շագաֆյան
Դերասան

Էլիզա Օլջույան
Երգչուհի, պարուհի

Ռոզալյա Ասոյան
Դերասանուհի

Ռոմանոս Սարգսյան
Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան
Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան
Բեմադրիչ, ռեժիսոր

Էդուարդ Եդիգարյան
Բեմանկարիչ

Տիգրան Պետրոսյանց
Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար
Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան
Գեղանկարիչ
ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

5 փետրվար, 1957 - 20 նոյեմբեր, 2012
Ծնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1973թ. մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին, արժանացել առաջին մրցանակին և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1976թ., ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկ» երգը նրա կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 1991-97թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1997-2001թթ ղեկավարել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: Թողարկել է «Ունի վերադարձ» (1998թ.), «Կանգնիր քարավան» (2002թ.), «Քելե լաո» (2002թ.), «Երազ տեսա» (2003թ.), «Մենք» (2007թ.) և այլ ձայնասկավառակներ: 2001թ. կրկին տեղափոխվել է ԱՄՆ: 2002թ. Հոլիվուդ և Բրբանկ քաղաքներում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ, 2006թ. Երևանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն: 2007թ. Լոս Անջելեսում, ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով, հանդես է եկել մենահամերգով: Նաև ստեղծել է «Արտիստներ խաղաղության համար» (Artists for Peace) միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացրել է «Այլևս երբեք» (Never Again) նախագիծը` նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին: 2011թ. Լոս Անջելեսում, նույն այդ ծրագրի շրջանակներում, համերգով է հանդես եկել հանրահայտ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Ալեքսիա Վասիլիուի, Չակա-Կանի, Էրիկ Բենեթի հետ: 2011թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում: