Ալեքսանդր Արղության

Պետական գործիչ, հրապարակախոս

Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 13-ին, Հայաստանի Թավշուտ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1975-81թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1979թ-ից Երևանի կամերային երգչախմբի մենակատար է։ 1981-83թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի երգչախմբի մենակատար։ 1988-99թթ հանդես է եկել մի շարք թատրոններում և երաժշտական խմբերում՝ Օպերային ստուդիա, Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Երևանի պետական կամերային թատրոն: 1999թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ալֆրեդ), «Տրուբադուր» (Մանրիկո), «Աիդա» (Ռադամես), Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոզե), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), «Դավիթ Բեկ» (Շահումյան), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Վ.Բելլինիի «Նորմա» (Պոլիոն), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Պողիկտոս), Պ.Չայկովսկու «Իոլանտա» (Վոդեմոնտ), Ջ.Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» (Պինկերտոն), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Շեյխ), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Տամինո) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար