
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

9 հունվար, 1925 - 13 հունիս, 2016
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ Հ.Մուսինյանի դասարանը: Դեռ վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին: 1944թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի (այժմ՝ Ա.Մերանգուլյանի անվան) մենակատար: Մասնակցել է Սայաթ-Նովայի երգերի կատարման մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: Երգեցողությունն առանձնացել է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Երգացանկը ձևավորել է ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, կոմպոզիտորական երգերով: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերից: Կատարել է նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն է եղել: Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում: