Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1978թ. հոկտեմբերի 19-ին, Երևանում: 1996-2001թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1996թ-ից Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մեներգիչ է: 1996-2015թթ աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երգչախմբում: 2005-08թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգիչ: 2007թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Պուչինիի «Ծիծեռնակ» (Պրիուներ), «Ջանի Սկիկի» (Ռինուկի), «Տուրանդոտ» (Պանգ), «Տոսկա» (Կավարադոսի), Գ.Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» (Էդգարդո), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Սանթուր), «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Օթելլո» (Ռոդրիգո), «Աիդա» (Ռադամես), «Ռեքվիեմ», Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոզե), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Շեյխ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Վ.Բելլինիի «Նորմա» (Պոլիոն), Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (Բեզուխով), Լյուդվիգ վան Բեթհովենի «9-րդ սիմֆոնիա» և այլն: Հանդես է եկել նաև «Կոհար» սիմֆոնիկ երգչախմբում: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար