Արշավիր Մելիքյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան

Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման

Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան

Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան

Քամանչահար

Հրաչյա Պողոսյան

Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան

Դերասանուհի

Արամ Հայթյան

Պատմաբան

Սվետլանա Խանումյան

Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան

Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան

Հաղորդավար, ռեժիսոր

Նիկոլ Աղաբաբյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Տաթևիկ Սազանդարյանի դասարանում, հետագայում՝ Հռոմի «Միրելլա Պարուտտո» հաստատությունում։ 1997-99թթ որպես մեներգչուհի աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, համագործակցել է դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ։ 1999թ-ից ապրում և ստեղծագործում է Գերմանիայում։ Աշխատել է Շտուտգարտի պետական օպերային թատրոնում: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Վ.Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ջ.Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» (Չիո-Չիո-Սան), «Մանոն Լեսկո» (Մանոն), «Տոսկա» (Տոսկա), «Տուրանդոտ» (Լիու), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա), «Մազեպա» (Մարիա), Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Դոն Կառլո» (ֆրանսիական տարբերակ, Եղիսաբեթ), «Ճակատագրի ուժը» (Լեոնորա), «Նաբուկո» (Աբիգայել), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Տրուբադուր» (Լեոնորա), Ռ.Վագների «Թռչող հոլանդացի» (Սենտա), «Տանհոյզեր» (Եղիսաբեթ) և այլն: 1996թ. արժանացել է Ավետիք Իսահակյան վոկալ մրցույթի մրցանակի, 1997թ.՝ Ավստրո-գերմանական երգեցեղության մրցանակի, 1998թ.՝ Համբուրգի «Competizione Dell» օպերային հատուկ մրցանակի, 2001թ. և 2003թ.՝ «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի» մրցանակին և այլն: Արժանացել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» հուշամեդալի: 2008թ. թողարկվել է երգչուհու «Puccini-Arien» ձայնասկավառակը: