Գևորգ Գրիգորյան

Գեղանկարիչ

Սամսոն Գասպարյան

Երաժշտագետ

Մոկո Հակոբյան

Կինոռեժիսոր

Արփենիկ Ղափանցյան

Գեղանկարչուհի

Վիլյամ Պետրոսյան

Քանդակագործ

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

Գարիկ Ղազարյան

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Արման Գևորգյան

Կինոռեժիսոր

Լայանա

Երգչուհի

Վարդան Հարությունյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

 

 

 

 

ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: Վեց տարեկանից նվագել է ջութակ։ Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ 2013թ. ավարտել է նաև Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան։ Երգել սկսել է Երևանի օպերային ստուդիայում, ապա՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ելույթներ է ունեցել «Տաղարան» համույթի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և մանկական նվագախմբի հետ։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ «Կոշկավոր կատուն» (Արքայադուստր), «Ռեքվիեմ» (Սոպրանո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ֆրասկիտա), «Անստվեր կինը» (Բազեի ձայն), «Մետաքսե աստիճան» (Լուչիլա), «Լահորի արքան» (Սիտա), «Մահագոնի քաղաքի վերելքն ու անկումը» (Աղջիկ), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Դոնա Էլվիրա), Ջ.Վերդիի «Մակբեթ» (Ֆրեյլին), Վ.Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (Քեթի Պինկերտոն), Գ.Դոնիցետտիի «Մարիա Ստյուարդ» (Մարիա Ստյուարդ) և այլն: Արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների՝ Գլոնտեր օպերայի մրցանակ, Մարգարեթ Դիկի մրցանակ, «Ye Cronies» օպերայի մրցանակ, «Լես Ազուրիալես» միջազգային երգի փառատոնի երրորդ մրցանակ, Միջազգային Դելֆյան խաղերի արծաթե մեդալ, Տաթևիկ Սազանդարյանի անվան հատուկ մրցանակ, Էռնստ Հեֆլիգերի անվան առաջին մրցանակ, «Ստելա Մարիս» մրցույթի առաջին մրցանակ, Մարսելի Բելլինիի անվան բելկանտոյի մրցույթի շվեյցարական Գշտատի ամանորյա փառատոնի հատուկ մրցանակ և այլն: 2017թ. Ուելսում կայացած «Աշխարհի երգիչ» օպերային մրցույթում հանդես է եկել համաշխարհային պրեմիերայով՝ առաջին անգամ կատարել է 170 տարի առաջ գրված հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի նոր «Սարդանապալ» օպերայից հույն ստրկուհի Միռայի դերերգը։ Նույն թվականին Հայաստանը ներկայացրել է «BBC»-ի «Աշխարհի երգիչ» մրցույթում և դարձել մրցանակակիրներից մեկը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար