Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԱՆՆԱ ԿԱՍՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում: Դուդուկահար Հովհաննես Կասյանի դուստրն է: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի և ջութակի դասարաններում: Երիտասարդ տարիքից հանդես է եկել որպես մենակատար: Ինը տարեկան հասակում հանդես է եկել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 1999թ. ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին, իսկ 2001թ-ից ուսումը շարունակել է օպերային երգեցողության բաժնում: 2003-08թթ սովորել է Փարիզի «Սովորական երաժշտական դպրոց» կոնսերվատորիայում, ապա՝ Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Ունեցել է նաև անհատական վարպետության դասեր մի շարք հանրահայտ օպերային երգիչների մոտ: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» (Ցերլինա), Գ.Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» (Նորինա) և այլն։ Համերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Կարնեգի Հոլ», Ժնևի օպերային, Սանկտ Պետերբուրգի ֆիլhարմոնիկ, Փարիզի «Սալե Կորտո» և այլ հեղինակավոր դահլիճներում: Դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր, այդ թվում՝ Սան Մարինոյի 1-ին «Ռենատա Տեբալդի» միջազգային մրցույթի (2005թ., երկրորդ մրցանակ), Ադամսի անվան երաժշտական աշնանային փառատոնի (առաջին մրցանակ), Մյունխենի «Պրետորիա» երգեցողության մրցույթի (առաջին մրցանակ) և այլն: 2004-05թթ դարձել է Մեյերի հիմնադրամի մրցանակի դափնեկիր: 2006թ. դարձել է ֆրանսիական «Ադամի» արտիստ-կատարողների ասոցիացիայի անդամ և «Լիրիկական արվեստի բնագավառի հայտնություն» մրցանակի հաղթող: 2008թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Երաժշտական Օլիմպ» փառատոնին և արժանացել «Լավագույն արտիստ» մրցանակին, իսկ Բելգիայում՝ Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է առաջին սոպրանոյի, չորրորդ մրցանակի դափնեկրի և հանրային քվեարկության հաղթողի մրցանակներին: 2009թ. Ստրասբուրգում Բարբարա Հենդրիքսի նախագահությամբ մասնակցել է 71-րդ երաժշտական փառատոնին և արժանացել է Գրան Պրիի։ Ելույթներ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Պլասիդո Դոմինգոն, Կազուշի Օնոն, Դանիելե Կալեգարին, Ալեքսանդր Ռուդինը, Քրիստոֆ Պոպպենը, Ջեյմս Մինան և ուրիշներ: Բնակվում է Փարիզում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար