Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում։ 2004թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 2010թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2004-09թթ երգել է Սբ. Գեղարդավանքի երգեցիկ խմբում։ 2011թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: 2012թ. հրավիրվել է ԱՄՆ (Միննեսսոտա)` «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնում կատարելու Նեդդայի դերերգը` Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում։ 2013թ. առաջին անգամ հանդես է եկել բրիտանական Գլայնբուրն օպերային թատրոնում, որտեղ հրավիրվել է կատարելու Նորինայի և Ադինայի դերերգերը Գ.Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» և «Սիրո ըմպելիք» օպերաներում: 2014թ. հրավիրվել է Իտալիա` սովորելու Ռոսսինիի ակադեմիայում` Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ: Իտալիայում առաջին անգամ բեմ է դուրս եկել Պեզարո քաղաքում՝ Ջ.Ռոսսինիի անվան օպերային թատրոնում՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեիմս» օպերայում կատարելով Կորինայի դերերգը, որից հետո՝ 2015թ., հրավեր է ստացել Զեդդայի և «Ռոսսինի Օպերա Փառատոն»-ի կողմից՝ Ռոսսինիի «Լա Գազետա» օպերայում հանդես գալու Լիզետայի դերերգով։ 2015թ. հանդես է եկել նաև Նոր Զելանդիայի «Ֆեստիվալ օպերա» փառատոնում։ Նույն թվականին ելույթ է ունեցել «Փարիզի ազգային նվագախմբի» հետ՝ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ, որտեղ համերգային կատարումով հանդես է եկել Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում` կատարելով Մարֆայի դերերգը։ Հայոց ցեղասպանության (1915թ.) 100-ամյակի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Մոցարտի «Ռեքֆիեմ»-ը։ Համագործակցել է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Վարպետության դասեր է ստացել Թերեզա Բերգանցայից, Միրելա Ֆրենիից, Գրեիս Բամբրիից և Խուան Դիեգո Ֆլորեսից: Համերգներով շրջագայել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Դուբայում, Լիբանանում, Թուրքիայում: Հանդես է եկել նաև հետևյալ օպերային ներկայացումներում՝ Վ.Ա.Մոցարտի «Իդոմենեոս, Կրետեի արքա» (Իլիա), «Կախարդական սրինգ» (Գիշերային թագուհի), Ջ.Պուչինիի «Ջանի Սկիկի» (Լաուրետա), «Ծիծեռնակ» (Լիզետ), «Բոհեմ» (Մուզետտա), Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), «Ամուսնական մուրհակ» (Ֆաննի), «Գազետա» (Լիզետտա), Գ.Դոնիցետի «Լյուչիա դի Լամերմուր» (Լուչիա), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետտա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ) և այլն: 2008թ. արժանացել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի առաջին մրցանակին և ոսկե մեդալի, 2009թ.՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, 2010թ.՝ Մոսկվայի 16-րդ «Գեղեցիկ ձայն» միջազգային մրցույթի առաջին մրցանակին, 2011թ.՝ Հռոմի «Musica Sacra» միջազգային մրցույթի առաջին մրցանակին, 2017թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար