Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱԻԴԱ ԴՈՒՄԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

20 հոկտեմբեր, 1927 - 1 փետրվար, 1996

Ծնվել է Բաքվում: 1953թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան՝ Օլգա Ֆեոդորովսկայա-Սլավինսկայայի դասարանը։ 1952-53թթ ստաժավորում է անցել Մոսկվայի Մեծ թատրոնում։ 1953թ-ից երգել է Բելառուսի օպերայի և բալետի թատրոնում։ 1956-78թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, որտեղ առաջին դերերգը եղել է Լիզան՝ Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում։ Հանդես է եկել նաև հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Ռուբինշտեյնի «Դևը» (Թամարա), Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Տրուբադուր» (Լեոնորա), Ջ.Պուչինիի «Տոսկա» (Տոսկա), Ռ.Վագների «Տանհոյզեր» (Ելիզավետա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցի), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Մարո, Շուշան) և այլն: 1957թ. դարձել է երաժշտական և դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնի դափնեկիր: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար