Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՕԿՍԵՆՀԵՄ

Ռոք խումբ

Վահագն Պապայան` բաս կիթառ
Աշոտ Կորգանյան` հարվածային
Վարդան Գասպարյան` կիթառ
Վարդան Հարությունյան` ստեղնաշար
Արամ Ասատրյան` ջութակ

Հիմնադրվել է 2001թ., 1990-ականների առաջին կեսում գործող «Dumbarton Oaks» խմբի անդամներ Վահագն ՊապայանիԱշոտ Կորգանյանի և Վալերի Տոլստովի նախաձեռնությամբ: Խումբը ներկայացնում է սիմֆո-պրոգ երաժշտական ուղղությունը` համատեղելով ակադեմիական սիմֆոնիզմի կոմպոզիցիոն սկզբունքները ավանդական ռոք հնչողության հետ: Երկացանկը կազմված է հիմնականում խմբի անդամների ստեղծագործություններից և ակադեմիական ու ռոք երաժշտության դասական նմուշների հեղինակային մշակումներից: Ձեռագրին բնորոշ են բարդ պոլիռիթմիկ հյուսվածքները, պոլիֆոնիկ ձայնատարությունը, խառը չափերը, միաժամանակ` հարուստ մեղեդայնությունն ու հագեցած հարմոնիկ լեզուն: 2002թ. ձայնագրվել է խմբի «Woden’s Eve Live» համերգային ձայնասկավառակը, որը բարձր գնահատականի է արժանացել պրոգրեսիվ ռոքի ոլորտում մասնագիտացող հեղինակավոր միջազգային ամսագրերի կողմից, ինչպիսիք են՝ «Classic Rock Society», «Expose», «Gibraltar Encyclopedia of Progressive Rock»: 2004թ. Հայաստանում, Բրիտանական խորհրդի աջակցությամբ, խումբը նախաձեռնել է ռոք-խմբի և փայտյա փողային կվինտետի համար գրված «Բիթլզ-ֆանտազիա» հնգամաս սյուիտի պրեմիերան: 2007թ. թողարկել է «The Conquest of the Pacific» ձայնասկավառակը, ֆրանսիական «Musea» լեյբլի կողմից: Խմբի անդամներից բացի ձայնագրությանը մասնակցել են մի շարք ակուստիկ գործիքներ (հոբոյ, ֆագոտ, տավիղ, թավջութակ, կլառնետ, գալարափող) ներկայացնող հրավիրյալ երաժիշտներ, ինչի շնորհիվ խմբի հնչողությունը կամերային մինի-օրկեստրի որակ է ստացել: Խմբի նախկին անդամներից են եղել Վալերի Տոլստովը (ֆլեյտա, ստեղնաշար), Աննա Ադամյանը (ստեղնաշար) և Կորյուն Բոբիկյանը (ջութակ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար