Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆ

Երգիչ, երգահան

Ծնվել է 1987թ. հուլիսի 28-ին, Հայաստանի Մեծավան գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ, 7 տարեկան հասակում նվագել է սինթեզատոր, իսկ հետագայում ընդունվել է երաժշտական դպրոց, որտեղ հաճախել է ակորդեոնի դասերի: 2000թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Կուրսկ քաղաքում ընդունվել է երաժշտական քոլեջ, որն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական ակադեմիա: Ավելի խորը ուսումնասիրելով էստրադա և ջազ ոճերը՝ 2014թ. ստացել է համաշխարհային մշակութային երաժշտության ֆակուլտետի դիպլոմ: Երգչի կարիերան սկսել է կորպորատիվ երեկոներում, ակումբներում և իր շրջապատում երգելով: Ինքն է հեղինակել իր երգերը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն, որոնք հնչել են հեռուստատեսությամբ և ռադիոյով: Նրա հեղինակային երգերից են՝ «Մի՛ լռիր» (Не молчи), «Միլիոն համբույր» (Миллион поцелуев), «Հայրենիք» (Родина), ինչպես նաև «Վերադարձիր տուն» (Возвращайся домой) երգը, որը ներկայացրել է ռուսաստանյան «Իքս ֆակտոր»-ի լսումների փուլերում: 2015թ. մասնակցել է «Գլխավոր բեմ» հեռուստանախագծին, որի առաջին փուլում կատարել է Մաքսիմ Ֆադեևի «Պարեր ապակու վրա» երգը և ընդգրկվել հենց Մաքսիմի խմբում: Այս նախագծում երգիչը հասել է մինչև 1/4 եզրափակիչ: Տարվա ավարտին մասնակցել է նաև ռուսաստանյան «Ձայն» նախագծին: 2016թ. մասնակցել է ուկրաինական «Իքս ֆակտոր» նախագծին և հաղթել: 2017թ. սկսվել է երգչի մենահամերգները Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում: 2016թ. թողարկել է «Հին ֆայտոն», «Վերադարձիր», «Երբ միասին ենք», «Մի լռիր», «Անկշռություն», «Հայրենիք», 2017թ.՝ «Այայի երկիր Արցախ», «Իմ թթվածին» ձայնասկավառակները: 2017թ. եղել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի ժյուրիի անդամ: 2018թ. հաղթել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը և իր հեղինակած «Քամի» երգով ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար