Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի Լեռնաձոր գուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ‎ֆակուլտետը, ուսանել լրագրություն ԵՊՀ-ում և անգլերեն` Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2012թ-ից՝ ՀԳՄ միջազգային գրական կապերի բաժնի ղեկավարը։ Նրա հոդվածները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում և ամսագրերում։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, բոսներեն, սերբերեն և ռումիներեն։ Մասնակցել է միջազգային գրական ընթերցումների։ 2003թ. հրատարակվել է նրա «Լուսածերպեր» ժողովածուն: Գերմաներենից թարգմանել է Յ.Յանկովսկու, Լ.Անանյանի «Աննան և Արմենը» գերմաներեն-հայերեն մանկական գիրքը (2011թ.) և «Վերջապես անցան սառը օրերը» սաքսոն-անհալթյան պոեզիան (2012թ.)։