Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ-ԴԵՄՈՊՈՒԼՈՍ

Լեզվաբան, հայագետ

Ծնվել է 1962թ. ապրիլի 18-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: 1984թ. ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը, 1987թ.՝ Սորբոնի համալսարանը։ 1991թ-ից Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է արևելահայերենի քերականության, ընդհանուր լեզվաբանության հետ հայերենի բաղդատմանը, հայերենի բարբառների համադրմանը, արևելահայերենը որպես սփյուռքի լեզու ճանաչելու հարցերով: Հրատարակվել են նրա «Վաղակատարը և հարակատարը արևմտահայերենում» («Հայագիտության V միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու», անգլերեն, 1996թ.), «Վերլուծական ժխտականը և վաղակատարն արևմտահայերենում» (ֆրանսերեն), 1999թ., «Լեզվական քաղաքականությունը Հայաստանում` Խորհրդային Միությունից մինչև անկախ Հայաստան» («Լեզու և պետություն», ֆրանսերեն, 1998թ.) աշխատությունները։ 1999թ. Փարիզում կազմակերպել է Հայագիտության 6-րդ միջազգային գիտաժողովը։ 1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (պրոֆեսոր)։ Փարիզի լեզվաբանների միության նախագահն է, 2011թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ 2014թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար