Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1961թ. փետրվարի 25-ին, Հայաստանի Թովուզ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ) գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, 2001-04թթ՝ Երուսաղեմի համալսարանի հայագիտության ամբիոնում և ժառանգավորաց բարձրագույն ճեմարանում: 2004թ-ից աշխատում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրականագիտության ամբիոնում: Նաև ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժանմունքի վարիչն է: Հրատարակել է հարյուրի հասնող գիտական հոդվածներ և աշխատություններ գրական, գիտական մամուլում (Հայաստանում և արտերկրում), որոնցից մեկը թարգմանվել է իտալերեն (Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնում), մյուսը` անգլերեն (Երուսաղեմի համալսարանի հայագիտության կենտրոնում): 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: ՀԳՄ-ի և գրականության ինստիտուտի համատեղ հրատարակվող «Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայ պոեզիան» (ժողովածու, իտալարեն, 2000թ.), «Ժամանակակից հայ պատմվածքը» (ժանրի տիպաբանությունը, 1960-80-ական թթ, 2009թ.), «Տեքստ և բնագիր» (հոդվածների և տեսական ակնարկների ժողովածու, 2011թ.) աշխատությունները: 2011թ. նրա «Տեքստ և բնագիր» գիրքը արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան ամենամյա մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար