ՄՈՒՇԵՂ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բանասեր, լրագրող

4 հունվար, 1961 - 25 նոյեմբեր, 2021

Ծնվել է Հայաստանի Ծաղկունք գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): 1979-81թթ ծառայել է խորհրդային բանակում: 1982-85թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1985-88թթ` Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1988-91թթ` ԵՊՀ ասպիրանտուրայում: 1991թ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ: 1991թ-ից դասախոսել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 1991-94թթ աշխատել է ՀՀ հանրապետական ռադիոյի հասարակական-քաղաքական գլխավոր խմբագրությունում որպես խմբագիր: 1991-97թթ եղել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 1997-2003թթ` «Անանիա Շիրակացի» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 2001-05թթ՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, 2003-08թթ` Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոֆեսոր, 1999թ-ից՝ ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը:  2002թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2007թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է 50֊ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն: Հրատարակվել են նրա «Հանրապետական ռադիոյի գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» (2002թ.), «Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» (2002թ.), «Արտերկրի համար տրվող հաղորդումների հիմնադրումը հանրապետական ռադիոյում» (2002թ.), «Նոր և այլընտրանքային մեդիա. էթիկական և իրավական խնդիրներ» (2012թ.), «Բանակ-հասարակություն հարաբերությունների իրավական և էթիկական առանձնահատկությունները» (2012թ.), «Ռադիոժուռնալիստկայի հիմունքներ. պատմություն և տեսություն, դասախոսություններ» (2014թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար