ՔՆԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Դերասանուհի, երգչուհի

Ծնվել է 1981թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում, 2003-06թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2002-05թթ աշխատել է «Հիթ FM» ռադիոկայանում` որպես սցենարիստ և հաղորդավար: 2003թ-ից աշխատում է Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» (Օրելլի), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վալյա), Ն.Սայմոնի «Զբոսայգում ոտաբոբիկ» (Գորի), Պ.Բեկեշի «Դուռը» (Լիդյա), Կ.Մանյեի «Օսկարը» (Էկեն), Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը» (Բեատրիս), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դիանա), «Միջնադարյան ֆարսեր» (Կոլետ), Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամերը» (Քեթի Դյուվալ), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Կատարինա) և այլն: 2005-07թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մենակատար: Եղել է նաև «Չորս տարբերակ» փոփ խմբի մենակատար: 2006թ-ից աշխատել է «Արարատ FM» ռադիոկայանում, վարել է «Առավոտյան Երևան» ծրագիրը: 2003թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից արժանացել է «Լավագույն դիպլոմային աշխատանք» մրցանակի: 2007-08թթ «Արմենիա» հեռուստաընկերությամբ մասնակցել է «Երբ պարում են աստղերը» նախագծին և արժանացել 2-րդ ու «Լավագույն պասադոբլ պարող» մրցանակի, իսկ 2012-13թթ վարել է «Կանանց կոկտեյլ» հաղորդումը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար