ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պետական գործիչ, բանաստեղծ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7-ին, Նախիջևանի Գեմուր գյուղում։ 1969թ. տեղափոխվել է Երևան: 1977-82թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1975-76թթ աշխատել է «Հայջրինդուստրիա» ԳՄ-ում որպես ապրանքագետ: 1982-87թթ եղել է «Երևանի պետական համալսարան» թերթի պատասխանատու քարտուղարը, 1987-90թթ՝ «Գարուն» և «Աղբյուր» ամսագրերի աշխատակից, 1990-93թթ՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը, 1991-93թթ՝ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 1993-94թթ՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, 1994-96թթ՝ «Դրօշակ» հանդեսի խմբագիրը (Աթենք), 1996-99թթ՝ «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիրը, 1999-2003թթ և 2012-18թթ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ համամասնական ընտրացուցակով), 2003-08թթ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է: 2015թ. ընտրվել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ: 1987թ-ից Հայաստանի գրողների, 1992թ-ից Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ է: Հրատարակվել է «Գրական թերթ», «Գարուն», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Հայոց աշխարհ», «Ասպարեզ» (ԱՄՆ), «Հայրենիք» (ԱՄՆ), «Հորիզոն» (Կանադա), «Ազատ օր» (Աթենք), «Ազդակ» (Լիբանան) և այլ պարբերականներում: Հրատարակվել են նրա «Քարե սեղան» (1986թ.), «Ելք երկրից» (2014թ.) բանաստեղծությունների ժողովածուները: 1989թ. արժանացել է ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակի, 2006թ.՝ ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալի, 2017թ.՝ ՀՀ Երախտագիտության մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար