Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1958թ. օգոստոսի 6-ին, Վրաստանի Չանախչի գյուղում։ 1975թ. ավարտել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը։ 1976-81թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1981-84թթ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1870-1880թթ հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդային պատմագրությունը» խորագրով։ Մինչև 1995թ. աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, որի առաջատար գիտաշխատողներից է։ 2005թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ Յեղափոխական Դաշնակցության ձևավորման գործընթացը, գործունեությունը, գաղափարախոսությունը (ակունքներից մինչև 1895թ. վերջերը)» խորագրով։ 2009թ-ից «Վէմ» գիտական հանդեսի խմբագիրն է։ Հեղինակել է շուրջ 100 աշխատություններ (մենագրություններ, հոդվածներ, թեզիսներ): Գիտական հետաքրքրությունների շրջանակում եղել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի, հայ ազգային կուսակցությունների, Հայկական հարցի, հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության հիմնախնդիրները: Հրատարակվել են նրա «ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը» (1992թ.), «Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը» (2000թ.), «Հայաստանյայց առաքելական եկեղեցին և հայ ազգային կուսակցությունները 1889-1891 թվականներին» (2003թ.) և այլ աշխատություններ: