
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՄԱՆԵ ՍԱՐԻՆՅԱՆ

Ծնվել է 1957թ. հունվարի 23-ին, Երևանում։ Գրականագետ Սերգեյ Սարինյանի դուստրն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնում։ Զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի (UCLA) (1995թ.) և Հյուսիսային Կարոլինայի համալսարաններում (1998-99թթ)։ 1999թ-ից դասավանդում է անգլերեն Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Հեղինակել է գրականագիտական հոդվածներ և ուսումնասիրություններ։ Մասնակցում է հայ դասական գրողների ստեղծագործությունների բնագրերի պատրաստման և ծանոթագրությունների աշխատանքներին։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2005թ. անգլերենից թարգմանել է «Արշիլ Գորկի: Նամակներ» գիրքը: Հրատարակվել են նրա «Լևոն Շանթ: Երկերի ժողովածու» (2-րդ հատորի բնագրի պատրաստում և ծանոթագրություններ, 2008թ.), «Միֆոլոգիզմը 20-րդ դարի 60-80-ական թվականների հայ արձակում» (2012թ.) գրքերը: