Գաբրիել Պատկանյան

Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար

Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան

Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան

Փորագրիչ

Նադեժդա Սիմոնյան

Կոմպոզիտոր

Ալեքսեյ Պապովյան

Քանդակագործ

Գետիկ Բաղդասարյան

Քանդակագործ

Հելեն Սեգարա

Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՄԱՆԵ ՍԱՐԻՆՅԱՆ

Թարգմանիչ, գրականագետ

Ծնվել է 1957թ. հունվարի 23-ին, Երևանում։ Գրականագետ Սերգեյ Սարինյանի դուստրն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնում։ Զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով Կալի‎ֆոռնիայի Լոս Անջելեսի (UCLA) (1995թ.) և Հյուսիսային Կարոլինայի համալսարաններում (1998-99թթ)։ 1999թ-ից դասավանդում է անգլերեն Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Հեղինակել է գրականագիտական հոդվածներ և ուսումնասիրություններ։ Մասնակցում է հայ դասական գրողների ստեղծագործությունների բնագրերի պատրաստման և ծանոթագրությունների աշխատանքներին։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2005թ. անգլերենից թարգմանել է «Արշիլ Գորկի: Նամակներ» գիրքը: Հրատարակվել են նրա «Լևոն Շանթ: Երկերի ժողովածու» (2-րդ հատորի բնագրի պատրաստում և ծանոթագրություններ, 2008թ.), «Մի‎ֆոլոգիզմը 20-րդ դարի 60-80-ական թվականների հայ ար‎ձակում» (2012թ.) գրքերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար