Համազասպ Համբարձումյան

Թարգմանիչ, գրականագետ

Հովհաննես Ինճիկյան

Արևելագետ, պատմաբան

Սարգիս Արուտչյան

Բեմանկարիչ

Խաչատուր Ավագյան

Թատերագետ, դրամատուրգ

Կարլեն Դանիելյան

Գրականագետ

Արամ Սարոյան

Բանաստեղծ, արձակագիր

Այվազ Ավոյան

Գեղանկարիչ

Վահան Թամարյան

Արձակագիր

Վրույր Թադևոսյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

Պետական գործիչ, լրագրող, հաղորդավար

Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին, Հայաստանի Ճոճկան գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1975-78թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1978-81թթ՝ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2004-07թթ՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1981թ-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ 2004թ. պաշտպանել է «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1981-87թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի պրոպագանդայի բաժնի խմբագիր, 1987-91թթ՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սոցիոլոգիայի բաժնի վարիչը, 1991-99թթ՝ Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր խմբագիրը։ 1981թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 1996-2003թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-06թթ` ՀՀ կրթության և գիտության նախարարը, 2006-08թթ՝ ՀՀ նախագահի խորհրդական: 1981-2003թթ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, 1991-2003թթ՝ Հայաստանի հանրային ռադիոյով հեղինակել և վարել է «Կարծիք» հաղորդումը, 1999-2003թթ «Երևան» հեռուստաընկերությամբ՝ «Հայացք անցյալին» հաղորդումը: 1998թ-ից «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ է, 2002թ-ից՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահը։ 2010թ-ից ղեկավարում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը: 2017թ. ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Հրատարակվել են նրա «Հանրության իրազեկվածության գումարելիները» (2007թ., համահեղինակ), «Հեռուստատեսային տերմինների և հասկացությունների տեղեկատու բառարան» (2008թ.), «Հեռուստատեսություն. ակունքներից մինչև ժամանակակից զարգացումներ» (2009թ.), «Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ» (2010թ.), «Հեռուստատեսություն. հայացք` ներսից և դրսից» (2010թ.) աշխատությունները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար