ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսը։ Ուսումնասիրել է նաև տաղաչափություն, երաժշտական հարմոնիա, կոմպոզիցիա։ Աշխատել է մի շարք թատրոններում (Հ.Մալյանի անվան, «Առլեկին» (Մոսկվա), Երիտասարդական էքսպերիմենտալ), ազգային հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, գործիքային ստեղծագործություններ, թատերական երաժշտությքուն, հեռուստաֆիլմեր, ներկայացումներ, ռադիոբեմադրություններ։ Երգերի տեքստեր է գրել տարբեր երգահանների համար (Արթուր Գրիգորյան, Ա.Ջանիբեկյան, Ա.Սաթյան, Է.Գյանջումյան, Ա.Սմբատյան, Դ.Հալաջյան և ուրիշներ)։ Ավարտել է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի քահանայի պատրաստման լսարանը։ 2004թ. Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, ապա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ քահանա և ստացել տեր Թովմա հոգևոր անունը։ 2004-07թթ որպես քահանա ծառայել է Արարատյան թեմում, ապա՝ Հարավային Ռուսաստանի թեմում: 2007-10թթ եղել է Ադիգեայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը, իսկ 2010թ-ից վերադարձել է Արարատյան թեմ (Երևան): Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում։ Թարգմանվել է ֆրանսերեն (Վահե Գոդելի թարգմանությամբ) և տպագրվել Փարիզում։, 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1993թ.), «Օրհնյալ լինես, տառապանք» (1996թ.), «Թիթեռների աշխարհում։ Դատաստան» (1999թ.), «Ասպետական օրագիր կամ պատերազմ, դարձյալ պատերազմ» (2003թ.), «Գիտակցության ստերեոտիպեր» (2011թ.), «Թիթեռների աշխարհում: Դատաստան» (համալրված, 2013թ.), «Մորու բացատ» որբանոցը» (2015թ.) երկերը: Թողարկել է «Սիրո վարդը» (1998թ.), «Բարին կհաղթի» (2007թ.), «Առանց հոգու ու՞ր ես գնում» (2017թ.) ձայնասկավառակները: 1992թ. արժանացել է «Ասուպ» մրցանակաբաշխության դափնեկրի կոչման՝ որպես տարվա լավագույն երգերի տեքստերի հեղինակ։ 1997թ. արժանացել է «Արծաթե բանալի» մանկական երգի փառատոնի մրցանակին լավագույն տեքստի համար: 2002թ. արժանացել է Սայաթ-Նովա մրցանակաբաշխության մրցանակի՝ «Բարին կհաղթի» երգի երաժշտության և տեքստի համար։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար