Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

Պատմաբան

12 ապրիլ, 1955 - 8 հունիս, 2022

Ծնվել է Հայաստանի Գորիս քաղաքում: Եղել է պատմաբան Հրաչիկ Սիմոնյանի որդին: 1961-72թթ սովորել է Գորիսի միջնակարգ դպրոցում, 1972-77թթ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1981թ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 1983թ. պաշտպանել է թեկնածուական, 2000թ.՝ դոկտորական ատենախոսություն (2005թ-ից՝ պրոֆեսոր): 1981-83թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող: 1986-2000թթ հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1993-95թթ եղել է ԵՊՀ գիտքարտուղարը, իսկ 1995-2000թթ՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետը, 2000-06թթ՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, 2006-19թթ՝ ԵՊՀ ռեկտորը, 2008թ-ից՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը: Հեղինակել է 85 գիտական աշխատանքներ, որոնցից 4-ը մենագրություններ են: Աշխատանքները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-21թթ պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ: Հրատարակվել են նրա «Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ» (2000թ.), «Զանգեզուրի հերոսամարտը 1917-1920թթ» (2009թ.), «Վայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում (1914-1921թթ)» (2011թ.) և այլ աշխատություններ: 1998թ-ից եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 2006թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: