Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր

Ծնվել է 1952թ. մարտի 2-ին, Հայաստանի Թալին քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում: Նրա պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում: 2001թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Իրական հորինվածքներ» (պատմվածքեր, պիես, 2007թ.), «Տիրոջ դասը» (2012թ.) գրքերը: Թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից), հեղինակել է ավելի քան 30 թարգմանական գրքեր։ Թարգմանել է Վ.Սարոյանի, Ս.Ֆիցջերալդի, Ջ.Ջոյսի ստեղծագործություններից: Թարգմանաան գրքերից են՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» (վեպ, 2005թ.)«Արձակի տեխնիկա, չափ և խենթություն» (2008թ.), Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» (վեպ, 2006թ.), Էռնեստ Հեմինգուեյի «Ունենալ և չունենալ» (վեպ, 2006թ.), Գագիկ Բաղդասարյանի «Երևան» (ալբոմ, համահեղինակ, 2008թ.)։ 2000թ. արժանացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակի, 2009թ.՝ «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ու ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, 2010թ.՝ «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2012թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար