Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1955թ. հունիսի 3-ին, Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերը սկսել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո, դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, ապա` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար: 1970-ականներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Այդ տարիներին որպես մենակատար մասնակցել է հեղինակավոր միջազգային ջազ փառատոների: 1979թ-ից, ինը տարի շարունակ արժանացել է Խորհրդային Միությունում «Ջազի թագուհի» կոչման: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: Թողարկել է «Օրվա երազանք», «Concerto For Voice & Orchestra», «Դռներ» ձայնասկավառակները: 1990թ. տեղափոխվել է ԱՄՆ, ոտեղ մեծ հաջողությունների է հասնել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: 1997թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը ԱՄՆ-ում՝ «Բալլադներ Սև Ծովից»: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում: Համագործակցել է հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Դոնելյանի, ամերիկյան պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ: Նրա համար երգեր է գրել հայտնի երգահան Միշել Լեգրանը: Երգացանկում ունեցել է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազային կատարումներ, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ: Բնակվում է Նյու Յորքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար