
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՆԵԼՍՈՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

1 հունվար, 1952 - 17 հունիս, 2020
Ծնվել է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի (Մոսկվա) թարգմանչական բաժինը։ Աշխատել է ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։ 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս են տեսել հայաստանյան և սփյուռքահայ արդի և դասական տասնյակ գրողների ստեղծագործություններ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։ Ռուսերենից հայերեն է թարգմանել գիտական և իրավաբանական բնույթի դասագրքեր։ Հայաստանյան մամուլում հրապարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ։ Հեղինակել է շուրջ 50 թարգմանական գիրք, որոնցից են՝ Ռուբեն Հովսեփյանի «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), Կարեն Սիմոնյանի «Միքայել Նալբանդյան» (1984թ.), Ռազմիկ Դավոյանի «Եթե աստված կամենա» (2009թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» (2012թ.) և այլն: Արժանացել է ՀՀ ՊՆ մրցանակի: Մահացել է Երևանում: