ԵՐՎԱՆԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Պատմաբան

30 հունվար, 1953 - 22 հունիս, 2001

Ծնվել է Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1986-91թթ աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1993-96թթ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրենը: 1994-96թթ դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 1996-2001թթ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2001թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության (1915թ.) հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին: Հրատարակվել են նրա «Հայասիրական շարժումը Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի տարիներին» (1999թ.), «Ֆրանսիան և Մեծ Եղեռնը (1915-1918թթ.)» (2000թ.), «Մեծ Եղեռնը և Ֆրանսիան» (2001թ.), «Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը» (2003թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար