Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՎՈՔՍ

Դուետ

Ստեղծվել է  1998թ. երգիչ-երգահաններ Արամ Րիանի և Գայայի կողմից: Ստեղծագործում է անգլերեն, հայերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով: Լինելով բրիտփոփ (ժամանակակից բրիտանական փոփ և ռոք) ոճի առաջին ներկայացուցիչը Հայաստանում` կատարում է ծանր ռոքի, ջազի, հեղինակային երգի և սիմֆոնիկ ժանրի երաժշտություն: «Վոքս» մեկնաբանվում է լատիներենում «ձայն», «ձայն բարբառո անապատի» կամ «հատոր իքս» «անդադար աշխատանքի ընթացք»: 1998թ. Հայաստանում ձայնագրել և թողարկել է առաջին նախագիծը` «Կայենի կրքերը» ռոք-դրաման: Հետագայում մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ թողարկել է «Hand on the plough» ակուստիկ ալբոմը: 2003թ. Բրիտանիայի ազգային գոսպել մրցանակաբաշխության ժամանակ սկավառակի «No Matter», իսկ 2004թ.` «Gone With The Wind» երգերի շնորհիվ խումբը ճանաչվել է «Լավագույն բրիտանական խումբ»: Երկու ստեղծագործություններն էլ տևական ժամանակ հնչել են «BBC» ռադիոկայանով: «No Matter» երգը հետագայում ընդգրդկվել է «Բրիտանական գոսպելի լավագույնները» պաշտոնական ձայնասկավառակում: 2006թ-ից ընտրել է ավելի բազմաժանր ուղի, որն էլ արտացոլվել է հաջորդ` «Lifewise» ալբոմում: 2010թ. թողարկել է առաջին հայերեն «Made In Երևան» ալբոմը: 2012թ. պատրաստել է նոր ալբոմներ ռուսերեն («Эндорфин» և «Сто лет тому вперед») և իսպաներեն լեզուներով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար