Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1947թ. հուլիսի 5-ին, Հայաստանի Ղոշխոթան (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան) գյուղում։ 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1973թ.՝ ասպիրանտուրան։ 1971թ-ից դասավանդում է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։ 1992թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1993թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և նոր գրականության հարցերին: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» թեմաները հայ նոր գրականության մեջ» (1979թ.), «Կիլիկյան Հայաստանի գրականությունը» (մենագրություն, 1990թ.), «Գրողի և կերպարի անհատականությունը» (մենագրություն, 2001թ.), «Միջնադարի հայ գրականության պարբերացման հիմունքները» (2012թ.), «Հայ միջնադարյան գրականություն» (ուսումնական ձեռնարկ, 2016թ.) աշխատությունները։