Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 21-ին, Ստեփանակերտում: Սովորել է տեղի ֆիզմաթ դպրոցում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: 2005-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, այնուհետև` մագիստրատուրայում՝ Արսեն Գրիգորյանի (Ասո) ղեկավարությամբ: Մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել մրցանակների: 2006թ. «Ընծա» համահայկական մրցույթի ժամանակ արժանացել է Գրան Պրիի, 2007թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ` «Տարվա հայտնություն» մրցանակին, 2008թ. ԱՄՆ կատարողական արվեստների փառատանի ժամանակ` 2-րդ մրցանակին և այլն: Համերգային ելույթներով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Անգլիայում, Իրանում և այլուր: Թողարկել է «Հոգու լույս» (2010թ.), «Տաղ հայտնության» (2013թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2015թ. Լիբանանում մասնակցել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգաշարին՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին: