Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

18 ապրիլ, 1946 - 1 սեպտեմբեր, 2021

Ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում։ 1968թ. ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1970-74թթ աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, 1974-2004թթ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Նրա բանաստեղծությունները, գրաքննադատական հոդվածները, թարգմանությունները մշտապես տպագրվել են երևանյան և ռուսաստանյան հանդեսներում։ Ռուսերեն է թարգմանել հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները (Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց, Մատթեոս Զարիֆյան, Հովհաննես Շիրազ և ուրիշներ)։ 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 25 գիրք, որից 17-ը՝ թարգմանական։ Հրատարակվել են նրա «Անուն» (բանաստեղծություններ, 1979թ.), «Լողանցման գոտի» (բանաստեղծություններ, 1990թ.), «Բարի մտադրություններ» (ակնարկներ ահաբեկության մասին, 2003թ.), «Գողացած օդ» (հոդվածներ գրականության մասին, 2004թ.) և այլ գրքեր: Հայերենից թարգմանել է Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (համահեղինակ, 1981թ., 1985թ.), Ռազմիկ Դավոյանի «Էպոս պատանության» (համահեղինակ, 1982թ.), Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» (համահեղինակ, 2001թ.), Ռուբեն Սևակի «Կարմիր կարոտ» (2004թ.), Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ և Կլեոպատրա» (2004թ.) և այլ երկեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար