Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՊՈՂՈՍ-ԼԵՎՈՆ ԶԵՔԻՅԱՆ

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Ծնվել է 1943թ. հոկտեմբերի 21-ին, Ստամբուլում: Սովորել է տեղի վարժարաններում, Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրեվանքում: 1959-87թթ եղել է Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ։ 1962թ. ավարտել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1966թ.՝ նույն համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ 1966-68թթ մասնագիտացել է արևելյան աստվածաբանության բնագավառում։ 1968-74թթ ուսուցչություն է արել Ստամբուլի Մխիթարյան և Կեդրոնական, 1974թ-ից՝ Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, որտեղ 1982-85թթ եղել է տնօրենը, 1981թ-ից՝ Վենետիկի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, 1980-85թթ՝ «Բազմավեպի» խմբագիրը։ 1974թ-ից բնակվում է Իտալիայում։ Մինչև 2011թ. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում վարել է իր իսկ կողմից 1976թ. հիմնված հայագիտական ամբիոնը։ Հռոմի Արևելյան հայրապետական համալսարանում աստվածաբանության և հայ եկեղեցու դավանանք է դասավանդում։ 2014թ. նշանակվել է Կոնստանդնուպոլսի և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գիտակցության, Օգոստինոսյան ներգոյապաշտության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի, ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին։ Անդրադարձել է նաև Հովհան Մանդակունու, Ներսես Շնորհալու, Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններին, հայ-վրացական մշակութային կապերին, գրաբարի հոլովման համակարգին և այլն։ Տիրապետում է հայերենին (նաև գրաբար), թուրքերենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին, ռուսերենին։ Հեղինակել է շուրջ հարյուր գիտական ուսումնասիրություններ, հոդվածներ ու տասնյակ թեմատիկ գրքեր։ Հրատարակվել են նրա «Հայ թատրոնի սկզբնաքայլերը և հայ վերածնունդի շարժումը» (1975թ.), «Բանակցութիւններ Ա.Ներսես Շնորհալիի եւ կայսերական նուիրակ Թէորիւսնոսի միջեւ...» (1978թ.), «Իտալիայի հայ գաղութները» (1978թ.), «Հումանիզմական գաղափարային բովանդակութիւնը և պատմական արմատները» (1981թ.), «Վենետիկ և հայերը» (1990թ.), «Հոգիի և ինքնութեան հետքերով» (2000թ.), «Ինքնութեան խճանկար» (2000թ.), «Հայապատում... ներտողային» (2001թ.) և այլ աշխատություններ: 1973թ. ստացել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսորի կոչում: 1992թ-ից Վենետիկյան ակադեմիայի անդամ է, 1994թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, 2005թ-ից՝ Վենետիկյան ակադեմիայի իսկական անդամ։ 2000թ. արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար