
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ՄԱՂՎԱԼԱ ԳԵՈՒՐԿՈՎԱ

5 դեկտեմբեր, 1942 - 21 փետրվար, 2019
Մաղվալա Սահակյան
Ծնվել է Թբիլիսիում: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968թ-ից հաստատվել է Երևանում։ Կատարել է թարգմանություններ վրացերենից հայերեն և հակառակը։ Թարգմանել է հայ և վրացի դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ։ Եղել է Վրաստանի գրողների միության պատվավոր անդամ, 1997թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ։ Եղել է նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանության «Իվերիա» համայնքի վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոնի ղեկավարը և «Իվերիա» թերթի խմբագիրը, միաժամանակ նաև՝ Հայաստանում վրացերենից նոտարական թարգմանության արտոնագրված թարգմանչուհի։ Հեղինակել է շուրջ 30 թարգմանական գիրք։ Հրատարակվել են նրա Ճաբուա Ամիրեջիբի «Դաթա Թութաշխինա» (1990թ.), Քեյ Քաուսի «Ղաբուս Նամե» (1999թ.), «Ժամանակակից հայ գրողներ» (2005թ.), «Սիրապարտներ» (վրացի արդի արձակ, 2010թ.), Լևոն Անանյանի «Վայրի կակաչ» (2011թ.) և այլ երկեր: Նրա Քեյ Քաուսի «Ղաբուս նամե» գիրքն արժանացել է ՀԳՄ Հովհաննես Խան-Մասեհյանի անվան մրցանակի։ Արժանացել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, 2000թ.՝ ազգամիջյան հարաբերությունների խորացման և զարգացման համար տարած աշխատանքների համար ԱՄՆ-ի կողմից մեծ և փոքր ոսկե մեդալների, 2004թ.՝ ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի, 2009թ.՝ ՎԳՄ Մաչաբելու անվան մրցանակի, 2017թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել է Երևանում: