Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատմաբան

4 մարտ, 1941 - 26 փետրվար, 2013

Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է թիվ 72 դպրոցը, 1962թ.` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1977թ.` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: 1963-66թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1968թ. պաշտպանել է թեկնածուական, 1993թ.` դոկտորական ատենախոսություն (2005թ-ից՝ պրոֆեսոր): 1966թ. եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի լաբորանտ: 1967թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում: 1970-71թթ եղել է ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկանը, 1985-88թթ` Երևանի համալսարանի հրատարակչության տնօրենը, 1993-2003թթ` պատմության ֆակուլտետի դեկանը, 1997-2000թթ` նաև Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչը, 2003թ-ից՝ հայոց պատմության ամբիոնի վարիչը, 2007-08թթ՝ նաև ՀՀ ԳԱԱ նախագահության ակադեմիկոս-քարտուղարը: Հեղինակել է 3 մենագրություն, 5 ուսումնամեթոդական աշխատանքներ, շուրջ 100 գիտական հոդվածներ և 250 քարտեզներ: Կարևոր աշխատություններն են` ««Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը» (1997թ.), «Հայաստանի, հայիրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (մ.թ.ա. 8-6-րդ դդ)» (1998թ.), «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի» (մաս Ա, 2001թ.), «Հայոց պատմության ուսումնական ատլասի Ա և Բ հատորները» (2003թ., 2008թ.): Եղել է Ազգային ատլասի Բ հատորի (2008թ.), դպրոցական դասագրքերի (2007-08թթ) խմբագիրն ու համահեղինակը: 1994թ. դասավանդել է Բեյրութի համազգային հայագիտական բարձրագույն դպրոցում, իսկ 1995-96թթ` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում: Բոստոնի ազգային արխիվում և Ֆրանսիայի Մոնպելիե 3 համալսարանում (1992թ., 2002թ., 2008թ.) զբաղվել գիտահետազոտական աշխատանքով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 6 ատենախոսություն: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Լոս Անջելես, Բոստոն, Մոնպելիե, Բեռլին, Աշխաբադ, Երևան, Ստեփանակերտ, Թեհրան, Սպահան): 2006թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ։ Արժանացել է նաև Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, Նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների, 2006թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2009թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար