Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լեզվաբան

6 ապրիլ, 1941 - 15 դեկտեմբեր, 2016

Ծնվել է Թբիլիսիում: 1958թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 79 հայկական դպրոցը, 1963թ.՝ Երևանի պետական համալսարանը: 1963-65թթ ծառայել է խորհրդային բանակում: 1970-80թթ աշխատել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1975թ-ից դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1978-2011թթ եղել է հայոց լեզվի ամբիոնի վարիչը: 1988թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1989թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է երեք մենագրության և շուրջ յոթանասուն գիտական հոդվածներ: Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայոց լեզվի բառի կառուցվածքը» (1975թ.), «Հայկական ազգանուն» (1987թ.), «Հայոց ազգանունների բառարան» (2000թ.), «Արդի հայերենի նորաբանությունների բառակազմական կաղապարները» (համահեղիանկ, 2007թ.) աշխատությունները: 2001թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար